«Ահա և ստացվում է, որ մեքենայում ծխող և առանց համապատասխան վարորդական իրավունքի մեքենան վարող երթուղայինի վարորդը կարծում է, որ ինքը կգնա և անձամբ վարչապետի հետ իր «հարցերը կլուծի», իսկ եթե չլուծի, ապա «բազար կանի»: (Ի՞նչ կանի՝ փողո՞ց կփակի, ոստիկանական գնդի վրա՞ կհարձակվի): Քաղաքացիներին, այո, պետք է լսել, նրանց կարիքները պետք է իմանալ, բայց նրանց, իմ կարծիքով, չի կարելի է «լազվացնել» (կոպիտ բառ է, բայց ավելի լավը չեմ գտնում):
Երբ պայքար էր մղվում արագաչափերի և տեսախցիկների դեմ, երբ հետո օրինախախտ վարորդներին ներվեցին իրենց տուգանքները, դա, իհարկե, պոպուլիզմ էր, բայց դրա հետևանքները դուրս են գալիս զուտ բյուջեի կորուստների սահմաններից՝ դրանով մարդիկ համոզվեցին, որ հակաօրինական գործողությունների համար պատիժն անխուսափելի չէ:
Իսկ քաղաքացին, հակառակը՝ պետք է իմանա, որ օրենքի ցանկացած խախտման համար նրան, փոխաբերական իմաստով, «փռելու են ասֆալտին»: Եվ դա անելու են՝ հաշվի չառնելով օրինախախտի քաղաքական հայացքները:
…Հազարավոր արհեստավորներ գործ են անում՝ առանց հարկերը մուծելու: Հարյուրավոր երգիչներ երգում են հարսանիքներում, ստանում են եկամուտ և նույնպես պետական բյուջե ոչ մի կոպեկ չեն մուծում: Նրանց հնարավո՞ր է բերել հարկային դաշտ: Թե՞ պետք չէ ձեռք տալ՝ ցույցեր են անելու»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: