Shabat.am-ը գրում է.
«Ես անդրադարձել եմ Ռոմանոս Պետրոսյանի հոգեվարքին և ասել եմ, որ հավանաբար մարզպետը գերագնահատել է իր կարողությունները ղեկավարների մոտ,և հիմա քանի որ ժողովուրդն իրեն անակնկալ է մատուցել նա ընկել է հոգեցունց վիճակի մեջ» ,- անդրադառնալով այսօր ԱԺ-ում Կոտայքի Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարություններին՝ Shabat.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը. «Հոգեցունց մարդուց ողջամիտ հայտարարություններ երբեք պետք չի ակնկալել,առավել ևս մենք ըմբռնումով ենք մոտենում իր հոգեվիճակին: Լավ կլինի, որ մարզպետը իր ենթակայության տակ գտնվող համայնքների խնդիրներով զբաղվի, թե’ Չարենցավանում,թե’ Հրազդանում և թե՛ Աբովյան համայնքում բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, և այսօր մարզպետը չի մարսում իր պարտությունն ու հայտարարոթյուններ է անում: «Աբովյան քաղաքի հաղթող թեկնածուն և իր հովանավոր ԲՀԿ-ն այդ հաղթանակին հասնելու համար բազմաթիվ փորձեր են արել՝ կիրառելու հին, «քրեաօլիգարխիկ» գործիքակազմեր»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը,որին ի պատասխան Գևորգ Պետրոսյանն ասում է. «Քրեաօլիգարխիկ» համակարգ ասելով չգիտեմ՝ ում նկատի ունի,բայց կարելի էր չանտեսել նաև իր եղբորը,ով Ռոմանոս Պետրոսյանի մարզպետ դառնալուց հետո կերպարանափոխվել է:Սկսել Է մարդկանց ծեծել, հետապնդել: Մեր խմբակցությունում «քրեաօլիգարխիկ» մարդիկ չկան:Գուցե մարզպետի համարձակությունն է շատացել և իրեն հաշիվ չի տալիս,բայց իր քաղաքական ղեկավարը հայտարարել Է,որ հեղափոխությունը հաղթել է Աբովյանում,հիմա ինքը ինչի՞ դեմ է, վիճարկու՞մ է իր ղեկավարի խոսքերը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։