168.am-ը գրում է.

Եգիպտոսի դատարանը հունիսի 12-ին 32 մեղադրյալների ցմահ բանտարկության է դատապարտել երկրի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի եւ Սաուդյան Արաբիայի նախկին գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Նայիֆի սպանության կազմակերպման փորձի գործով, ինչպես նաեւ մի շարք ահաբեկչական գրոհների համար, որոնց տարբեր տարիների զոհ են դարձել եգիպտացի մի քանի դատավորներ եւ ՆԳ նախարարության աշխատակիցներ: Այդ մասին հայտնել է «Յոում7» լրատվական պորտալը:

Ընդամենը դատվել է 292 ամբաստանյալ: Նրանցից 29-ը դատապարտվել են 15 տարվա ազատազրկման, 36-ը՝ տասը տարվա բանտարկության, 81 մեղադրյալ հնգամյա պատժաժամկետ կկրի: Ամբաստանյալներից երկուսն արդարացվել են:

Ավելի վաղ Եգիպտոսի գլխավոր դատախազությունը ռազմական տրիբունալ է հանձնել «Վիլայեթ Սինայ» ահաբեկչական խմբավորման (որը համարվում է ԻՊ-ի ճյուղավորումը) 292 անդամների գործերը: Դատախազությունը հետաքննել է 2015 թվականի նախագահ Աս Սիսիի դեմ մահափորձի կազմակերպման առնվազն երկու դեպք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել