Ըստ Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայության (Շաբաք)` 2019 թ. մայիս ամիսն անցած 2 տարվա կտրվածքով ամենաաղետաբերն էր հրեական պետության համար մերօրյա աշխարհի ամենախրթին հակամարտության՝ պաղեստինաիսրայելական հիմնախնդրի շրջանակում: Ընդ որում՝ խոսքը վերաբերում է ոչ միայն Գազայի հատվածից արձանագրված ռազմական ակտիվությանը, այլ նաև հենց Իսրայելի ներսում տեղ գտած հարձակումներին:

Ընդհանուր առմամբ, գրանցվել է բախման 449 միջադեպ, մահացել է 4, վիրավորվել 10 իսրայելցի, հրեական պետության ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 հրթիռ:

Կասկածից վեր է, որ նշված զարգացումները մեծապես պայմանավորված էին նաև Իսրայելի ներքաղաքական գործընթացներով. նպատակը՝ նաև օբյեկտիվ խնդիրների ազդեցությամբ ձախողել այդ երկրում կառավարության ձևավորման գործընթացը, ինչը, հատկապես իսրայելական կողմի անհամաչափ պատասխանի պայմաններում, անշուշտ, իր ազդեցությունն ունեցավ վարչապետ Նեթանյահուի անհաջողության հարցում: Իսկ թե հատկապես որ արտաքին դերակատարին է ձեռնտու զարգացումների նման սցենարը, և որն էական հնարավորություններ ունի ուղղակիորեն ազդելու տարածաշրջանի մի շարք երկրներում ծավալվող գործընթացների վրա, պարզից էլ պարզ է՝ Իրանին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել