Եվրոպայի տիեզերական գործակալությունը նորացրել է այն տիեզերական օբյեկտների ցուցակը, որոնք պոտենցիալ վտանգ են ներկայացնում Երկրի համար։ Ըստ ժամկետի՝ ամենամոտ միջադեպը համարվում է Երկրի հնարավոր բախումը 2006QV89 աստղակերպի հետ: Գործակալության մասնագետների գնահատմամբ՝ դա կարող է տեղի ունենալ այս տարվա սեպտեմբերի 9-ին: Այդ իրադարձության հավանականությունը մեկ շանսն է յոթ հազարից: Այժմ աստղակերպը գտնվում է Երկրից մոտավորապես 6,7 միլիոն կիլոմետր հեռավորության վրա: 2006QV89 աստղակերպի երկարությունը 109 մետր է եւ լայնությունը՝ 48,5 մետր: Այդ երկնային մարմինն արդեն մի քանի անգամ թռել է Երկրի մոտով 50-ական, 60-ական, 70-ական եւ 80-ական թվականներին: Հաջորդ անգամ աստղակերպը մոլորակին կմոտենա 2032 թվականին: Պոտենցիալ սպառնալիքների ցուցակը գլխավորում է 2010RF12 աստղակերպը: Փորձագետները ենթադրում են, որ Երկրի հետ երկնային մարմնի վտանգավոր մերձեցումը տեղի կունենա 2095 թվականին, բախումների հավանականությունը մեկ շանսն է 16-ից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել