Իշխանություններն ամիսներ առաջ խոստանում էին, որ «Նաիրիտ»-ը վերագործարկվելու է, բայց ոնց որ հիմա ծպտուն էլ չկա գործարանի վերագործարկման մասին։ Ավելին՝ տեղեկություններ են շրջանառվում, որ իշխանությունների գիտությամբ գործարանի մասնագետներին են Չինաստան ուղարկում, որ հետո «Նաիրիտի» վերագործարկման հարցը լիովին փակեն։

Ուզում եմ հիշեմ գոնե մեկ գործարան, որը բացվել է Նիկոլ Փաշինյանի օրոք, բայց չեմ կարողանում, որովհետև ուղղակի չկա։ Ներդրումների մասին Փաշինյանի բոլոր խոսքերը փուչ դուրս եկան։ Ժողովրդի վիճակը ոչ միայն այդպես էլ չի բարելավվում, այլև ընդհակառակը՝ մի բան էլ վատանում։ Իսկ այ քայլարածների և սորոսականների կյանքի որակը բարելավվում է երկրաչափական պրոգրեսիայով։

Դե էսքանից հետո էլ մի արի ու մտածի, որ մեր երկիրը վարակվել է դրսից ներմուծված տրոյական վիրուսով, որը սկսել է վարակել մեր պետական համակարգը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել