Tert.am-ն իր հոդվածում նշել է, թե ինչի համար է «գիտական սարքը» (science machine) նախատեսված և ինչպես է այն աշխատում: Ժամանակակից աշխարհում այս սարքը շատ մեծ ներդրում կարող է ունենալ ոլորտի ուսումնասիրման, ծխախոտի վնասն ավելի ակնհայտորեն ներկայացնելու, ինչպես նաև այլընտրանքային պրոդուկտների դրական և բացասական կողմերը բացահայտելու գործում:

Այս ամենն, իհարկե, հիանալի է, սակայն ի՞նչ անեն նրանք, ովքեր չեն կարող այցելել Դալմայում գտնվող IQOS բուտիկ կամ որևէ կերպ ձեռք բերել այն, բայց միևնույն ժամանակ ցանկանում են իրենց աչքերով տեսնել ամեն ինչ: Պատասխանը միանշանակ է. կարող ենք այսպիսի մի սարք պատրաստել տան պայմաններում սեփական ձեռքերով և ամեն ինչ ստուգել ինքներս: Շարժվենք իտալացի հայտնի բլոգերի քայլերով․

1. Քայլ առաջին։ Եկե՛ք հասկանանք, թե ինչ է մեզ պետք սարքը պատրաստելու համար․ թափանցիկ տուփ, որը հանդես է գալու մարդու թոքերի դերում, ներծծող պոմպ (ի դեպ, շատ փորձեր արվում են սովորական փոշեկուլի միջոցով), խողովակն ու պոմպը միմյանց միացնող խողովակներ և բամբակ: Չմոռանաք IQOS-ի Heets գլանակները:

2․ Մեր փոքրիկ հետաքննությունը սկսելու համար անհրաժեշտ է առաջին հերթին բամբակը տեղավորել թափանցիկ խողովակի մեջ, այնուհետև գլանակը տեղադրելով IQOS-ի մեջ՝ այն տեղավորեք խողովակի վրա բացված հատուկ անցքի մեջ:

3․ Միացրե՛ք ներծծող պոմպն այնպես, որ գլանակը սկսի ծուխ արձակել: Գործընթացի ավարտից հետո դուրս հանե՛ք գլանակը: Ավելի ակնհայտ արդյունք ստանալու համար կարող եք փորձը կրկնել ամեն օր, օրինակ՝ մեկ ամիս:

4․ Փորձը որոշ ժամանակ (ամեն օր) կրկնելուց հետո բացե՛ք խողովակը և կնկատեք, որ բամբակը թեթևակի դեղնել է։

Կարևոր է նաև ստուգել խողովակները, որոնք ներկայացնում են մարդու կոկորդը: Կնկատեք, որ խողովակներն ամբողջովին մաքուր են:

Նույն փորձը սիգարետով կատարելու դեպքում տարբերությունն ահռելի է:

Կարևոր է հիշել, որ փորձի ժամանակ IQOS-ի ներքաշման ուժը շատ ավելի մեծ է եղել, քան իրականում, քանի որ իրականացվել է պոմպի միջոցով, իսկ առօրյայում մենք ներքաշում ենք բերանով, ինչը, բնականաբար, ավելի թույլ է։

Այսպիսով՝ փաստորեն, մենք բոլորս կարող ենք տանն այսպիսի փորձ կատարել և ինքներս տեսնել սիգարետի և դրա այլընտրանքների ազդեցությունը մեր թոքերի վրա: Ի դեպ, ըստ վերջին տեղեկությունների՝ Հայաստանում նունպես կա նման սարք, և մենք ինքներս կարող ենք ականատես լինել դրա գործարկմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել