Օրերս ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնեց, որ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող ճանապարհային քարտեզի վերջնական հաստատումը նախատեսված է հունիսի 13-ին՝ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստում:

Կարծում եմ՝ ճիշտ կլինի վերոնշյալ ճանապարհային քարտեզի շրջանակներում ԵՄ-ի օժանդակությամբ նախատեսել աշխատանքային խմբի ստեղծում, որը մոնիթորինգի կենթարկի վերջին 1 տարվա ընթացքում բռնության բոլոր կոչերը և, բնականաբար, կսկի դրա դատապարտման գործընթաց օրենքի ողջ խստությամբ, անհրաժեշտության դեպքում՝ օրենքների համապատասխան փոփոխությամբ: 

Ինչպես տեսնում ենք, հիմա հասել ենք այնտեղ, որ, անկախ կոչ անողի ու կոչի լրջության մակարդակից, գործեր են հարուցում: Կարելի է վերջին մի տարին մոնիթորինգ անել, ու բոլոր այն մարդիկ, ովքեր բռնության կոչեր են արել վիրտուալ հանրույթում, ենթարկվեն պատասխանատվության:

Այո՛, եթե վիրտուալ իրականությունը տեղափոխվում է իրականություն, եթե ատելության խոսքը վիրտուալից տեղափոխվում է բակեր, փողոցներ, ուրեմն՝ հաշվի առնելով եվրոպացի մասնագետների փորձը, ինստիտուցիոնալ մեխանիզմները՝ կարիք կա նրանց հետ մշակելու ճանապարհային քարտեզի մաս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել