Մենակ Ադրբեջանում կարող էին երկար-բարակ մտածելուց հետո նման հիմար որոշումով հանդես գային. նախագահական ընտրություններում առաջադրվել են Ալիև Ւլհամն ու Ալիևա Մեհրիբանը... Ու ամենազավեշտալին այն է, որ ադրբեջանցիները հիացած են դեպքերի նման զարգացումով (իհարկե ոչ բոլորը, բայց դե մեծամասնությունը հավատում է, որ սուր պայքար է գնալու): Լավ, ասենք թե Ալիևն իր կարճ խելքով լուծեց իր լեգիտիմության և իմիջային խնդիրը իր ներքին լսարանի մոտ, բա չի՞ մտածում, որ արտաքին լսարանի մոտ սա մենակ զարմանք, հեգնանք ու տարակուսանք կարող է առաջացնել...
Չնայած մե՞զ ինչ, Ալիևն ինչքան երկար մնա իր գահին, մեր օգուտն ա, որովհետև մեզ պետք ա կոռումպացված, թալանվող ու բթամիտ Ադրբեջան, և այս հարցում Ալիևը իրեն հավասարը չունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել