Մարդը որքան էլ ապրի աշխարհում և որքան էլ նոր գիտելիքներ ստանա, միևնույնն է, ինչ-որ բան կրկին անհայտ է մնալու, և դա հիասքանչ է, քանի որ եթե ամեն ինչ իմանանք, ապա կյանքը մեզ ոչնչով այլևս չի կարող ուրախացնել։

Տաք և սառը ջրերը միմյանցից կարելի է տարբերել ծորակից հոսելու ժամանակ լսվող ձայնով

Ջերմաստիճանի բարձրացման ժամանակ ջրի մածուցիկությունը նվազում է, այդ պատճառով էլ հնարավոր է լսել տաք և սառը ջրերի տարբերությունը։

Շնաձկներն ավելի շուտ են առաջացել, քան ծառերը

Ամենավաղ ապրած շնաձկների հայտնաբերված քարացած մնացորդների տարիքը հասնում է 420 միլիոն տարվա։ Երկրի վրա առաջին ծառերն առաջացել են դևոնյան ժամանակաշրջանում, որը սկսվել է 419 միլիոն տարի առաջ և ավարտվել 358 տարի առաջ։

Խեցեգործությունն ավելի շուտ է առաջացել, քան կապուտաչյա մարդիկ

Կոպենհագենի համալսարանի գիտնականների խումբը 2008 թվականին իրականացրած հետազոտության ժամանակ պարզել է, որ առաջին կապուտաչյա մարդն ապրել է 10 հազար տարի առաջ, իսկ Չինաստանում հայտնաբերված խեցիները, որոնք վկայում են խեցեգործության գոյության մասին, 20 հազար տարեկան են։

Ամեն տարի կովերն ավելի շատ մարդ են սպանում, քան շնաձկները

ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման կենտրոնում հաշվել են, որ վերջին 5 տարվա ընթացքում 4 նահանգների տարածքում կովերի մասնակցությամբ 21 դեպք է տեղի ունեցել, որոնց ժամանակ մարդ է զոհվել, այսինքն՝ տարեկան մոտ 4 մահ այն դեպքում, երբ շնաձկների հարձակումից տարեկան 1 մարդ է մահանում։

Վերջին 50 տարվա ընթացքում մոլորակի բնակչության թիվը կրկնապատկվել է

1960 թվականին Երկրի բնակչության թիվը մոտ 3 միլիարդ էր։ 2010 թվականին այդ թիվը հասել էր 7 միլիարդի, իսկ ներկայումս այն անցնում է 7 միլիարդ 710 միլիոնից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել