Artsakhpress.am-ը գրում է.

Ղազախտասնի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը մեծ համակրանքով է վերաբերվում Հայաստանին:

Ակորդում ղազախստանյան եւ արտասահմանյան ԶԼՄ ներկայացուցուիչների հետ հանդիպմանն ասել է նա, հաղորդում է Forbes-Ղազախստանը:
«Ոչ այդքան վաղուց հանդիպել էի Նիկոլ Փաշինյանի հետ(Հայաստանի վարչապետ): Ի դեպ, բառացիորեն 5 րոպեից նա պետք է զանգահարի ինձ: Ինչպես հասկացա, շնորհավորելու համար: Մենք այստեղ պայմանավորվել ենք մեր համագործակցությունը կոնկրետ նախագծերով հագեցնելու մասին: Մենք Հայաստանի հետ շատ ընդհանուր բաներ ունենք՝ պատմության եւ անգամ լեզվի տեսանկյունից: Դրա համար ես լավատեսորեն եմ նայում մեր ապագա համագործակցությանը: Մի կասկածեք, որ մեր՝ Ղազախստանի կողմից, հնարավոր ամեն  ինչ կարցի համագործակցությունն ամրապնդելու համար», - նշել  Տոկաեւը:
Հիշեցնենք, որ նախօրեին Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ էին անցկացվել: Տոկաեւն, ըստ ԿԸՀ նախնական տվյալների, հաղթել է ընտրություններում՝ հավաքելով ձայների 70.76 տոկոսը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել