Գրողների աշխատանքը բարդ է և ժամանակատար։ Հետաքրքիր գիրք ընթերցելիս ընթերցողը չի մտածում գրողի կյանքի ու նրա բնավորության մասին։ Ահա մի քանի հետաքրքիր փաստեր ամենահայտնի գրողների կյանքից։
Էլիզաբեթ Բարետ Բրաունինգը և թմրանյութերը
Անգլիացի բանաստեղծուհի Էլիզաբեթ Բարետ Բրաունինգը, ով մանուկ հասակում դժբախտ պատահար է ապրել, մինչև կյանքի վերջն օգտագործել է լաուդան, որը օփիումի տարատեսակ է, որպես ցավազրկող միջոց։
Մահից առաջ նա լիովին կախվածության մեջ էր գտնվում թմրանյութերից և իր ստեղծագործությունները գրում էր, ըստ էության, դրանց ազդեցության տակ։
«Այն հանգստացնում է իմ գիտակցությունը, տաքացնում է ոտքերս, անցկացնում է կրծքավանդակիս ցավը։ Օփիումն ինձ կյանք, վստահություն, քուն, հանգստություն է տալիս, և ես շնորհակալ եմ նրան դրա համար»։
Արթուր Կոնան Դոյլը հավատում էր փերիներին
Քոթինգլիի փերիները լուսանկարների շարք էր, որն արվել էր 1917-1921 թթ. երկու դեռահաս աղջիկների՝ 16-ամյա Էլսի Ռայթի և 10-ամյա Ֆրենսիս Գրիֆիթսի կողմից։
Լուսանկարները կոչված էին որպես ապացույց ծառայելու այն բանի, որ իրականում «փոքրիկ փերիներ» գոյություն ունեն, և դարձան XX դարի լավագույն միստիֆիկացիաներից մեկը։
Սեր Արթուր Կոնան Դոյլը մինչ մահն անվերապահորեն հավատում էր այս լուսանկարների իսկությանը։
Նա Անգլիայի լավագույն նկարիչներին խնդրել էր, որ նրանք հաստատեն դրանց իսկությունն ու ճշմարտացիությունը։
«Գաղտնի յոթնյակի» և «Հայտնի հնգյակի» հեղինակ Էնիդ Բլայթոնը ատում էր երեխաներին
Էնիդ Մերի Բլայթոնը հայտնի բրիտանացի գրող էր, որը մանկական ու դեռահասական հրաշալի գրականություն էր ստեղծում։
Նա 20-րդ դարի ամենատաղանդավոր ու հայտնի մանկական գրողներից էր։ Չնայած դրան՝ Էնիդ Բլայթոնն ատում էր երեխաներին և հունից դուրս էր գալիս, երբ երեխաները աղմկում էին իրենց թաղամասում։
Անգամ նրա կրտսեր դուստրը՝ Իմագոնը, անվանում էր մորը «վտանգավոր, չար ու մայրական հոգատարություն չունեցող»։
Էդգար Ալան Պոն ամուսնացել էր իր զարմուհու՝ Վիրիջինիա Էլիզա Քլեմի հետ
Էդգար Ալան Պոյի ստեղծագործությունները միշտ էլ արտասովոր են եղել, այնպես որ, այս փաստից զարմանալ հնարավոր չէ։ Նա ամուսնացել է իր զարմուհու հետ 27 տարեկան հասակում։
Սակայն այն փաստը, որ ամուսնության ժամանակ աղջիկը 13 տարեկան էր, ևս սարսափեցնում է։
Պոյի դաժան ստեղծագործություններում ողբերգական սիրային սյուժեները, ամենայն հավանականությամբ, կապված են Վիրջինիայի ծանր տուբերկուլյոզի և նրա մահվան հետ։
Ուիլյամ Ս. Բերոուզը թմրամոլ էր, ով սպանել էր կնոջը
«Մերկ արևը» ստեղծագործության հեղինակը կրակել է սեփական կնոջ վրա և սպանել նրան։
Էքսցենտրիկ գրողը նաև մեկ անգամ կտրել էր իր մատի վերին հատվածը, որպեսզի նվիրի այն նախկին ընկերներից մեկին, սակայն դրա փոխարեն ցույց է տվել մատը հոգեբանին, ով դրանից վրդովվել է և փակել նրան հոգեբուժարանում։
Չարլզ Դիքենսն ու մագնիսական դաշտերը
Դիքենսը շատ տարօրինակություններ ուներ, սակայն դրանցից գլխավորը վերաբերում էր քնին։ Դիքենսը միշտ քնում էր՝ գլուխը դեպի Հյուսիսային բևեռը։ «Նա վստահեցնում էր, որ ուրիշ դիրքում քնել պարզապես չի կարող», - պատմում էր նրա ընկերներից մեկը։
Երբ Դիքենսին խնդրում էին բացատրել իր այդ նախասիրությունը, նա սկսում էր գիտականորեն խոսել «ցամաքային հոսանքի և էլեկտրականության դրական ու բացասական տեսակների մասին»։
Նա հավատում էր, որ եթե ճիշտ կողմնորոշվեն Երկրի մագնիսական դաշտերի վրա, հնարավոր կլինի ստեղծագործական էներգիա ստանալ։
Լյուիս Քերոլն ապրել է 65 տարի, և այդքան ժամանակ կյանքը չի կապել ոչ մի կնոջ հետ
Լյուիսն իգական սեռի շատ ընկերներ ուներ։ Նա սիրում էր ժամանակ անցկացնել դեռահասների հետ՝ նրանց, ում 14 տարին չէր լրացել։
Քերոլը ոչ միայն սիրում էր խոսել իր փոքրիկ ընկերուհիների հետ, այլև լուսանկարում ու նկարում էր նրանց։ Հատկապես սիրում էր, երբ փոքրիկ աղջիկները մերկանում էին որպես բնորդ հանդես գալու համար։
Նրա այս նախասիրությունը կեղտոտ շշուկների առիթ դարձավ։ 1880 թ. Լյուիսը վերջնականապես թողեց իր սիրելի հոբբին՝ չդիմանալով հասարակության ճնշումներին։