ԱՄՆ տիեզերական գործակալության ղեկավարությունը ներքին կանոնադրություն է ընդունել, որը թույլ է տալիս իրականացնել կոմերցիոն նախագծեր`տիեզերական զբոսաշրջությունից մինչև Միջազգային տիեզերակայանում ֆիլմեր նկարահանելը: Այս մասին գրում է The Verge-ն:
Բացի դրանից՝ NASA-ն կոչ արեց մասնավոր տիեզերական ընկերություններին տրամադրել իրենց գաղափարները ՄՏԿ-ին այլ մոդուլներ միացնելու վերաբերյալ, այդ թվում՝ նաև դրանցում ապրելու հնարավորություններ ունեցող մոդուլներ:
NASA-ի նոր նոր կանոնադրությունը թույլ է տալիս նաև մասնավոր ընկերություններին գնել ժամանակ և տարածություն ՄՏԿ-ում իրենց արտադրության, մարքեթինգի կամ փորձարկման համար: Բացի այդ՝ թույլատրվում է օգտագործել ռեսուրսներն առևտրային նպատակներով: Ընկերությունները կկարողանան նաև 2020թ․-ից սկսած իրենց տիեզերագնացներին ուղարկել ՄՏԿ։