Աչքերից դեմնա էդ անտեր 2008 թիվը ժողովուրդ ջան։ Ոց որ երեկ լինեին բազմահազարաննոց միտինգները, երբ ԼՏՊ and Co.-ն հայտարարեցին հանցավոր ռեժիմի դեմ սկսված անողոք պայքարը։ Այ մարդ, կարողա ես եմ ֆոռմից ընկել ու հիշողությունս սկսելա բառախլիտ անել, բայց վռոդե բի 2008, 2009, 2010, 2011 թվերին ՀԱԿ-ը անընդհատ ասում էր, որ Մարտիմեկյան ողբերգության գլխավոր մեղավոր Քոչարյաննա, եթե չեմ սխալվում, անգամ ստորագրահավաք էր կազմակերպում Քոչարյանին Հաագային դատարանում մարդկության դեմ կատարած հանցանքների համար դատելու օգտին։ Քոչյանով չէին սահմանափակվում, իմ հիշելով «ավազակապետության» բաղկացուցիչ մասերի թվին էր դասված նաև ԲՀԿ-ն ու անձամբ Ծառուկյանը։ Մոտս մի տրամաբանական հարցա առաջացել էս քարոզարշավ կոչվող շոուի ընթացքում. բա ո՞նց եղավ, որ ՀԱԿ-ը հերիք չի, չի քլգնում ԲՀԿ-ին, դեռ մի բան էլ լավ էլ սիլիվիլիներա անում հետները։
Լավ, ժողովորդ ջան, հնարավոր է ես չափից ավելի խիստ եմ դատում ՀԱԿ-ին, դրսևորում եմ խիստ սուբյեկտիվ մոտեցում, բայց ի վերջո, բացատրեք ինձ, արդյոք այս վարվեցողությունը և հայեցակարգը կարելի՞ է որակել որպես հետևողականություն։ Ես չեմ դուք եք, բացատրեք խնդրեմ, ոնց ես քվե տամ մի ուժի, որ այսօր մի բանա ասում, իսկ վաղը երկակի ստանդարտների անցնելով՝ որդեգրում է այլ մոտեցում։ Սա առավել ևս անընդունելի է, եթե կուսակցությունը իրեն դիրքորոշում է, որպես արմատական ընդդիմություն։
Ու մենակ ես չեմ, որ մտածում է այս կերպ, նամանավանդ ԼՏՊ-ի Ազատությանը տված հարցազրուցից հետո։ Տարակուսանքս կիսում են բազմաթիվ, թերթեր, բլոգերներ ու հասարակ քաղաքացիներ։ Ասածս բնականաբար չի կայանում նրանում, որ կոչ եմ անում ՀԱԿ-ին ԲՀԿ-ին էլ քլնգել, ընդհակառակը, եթե իրոք տեղ է գտել ազատ ու աանկեղծ համագործակցություն քաղական ուժերի միջև, դա ես ողջունելի եմ համարում։ Նույն տրամաբանությամբ, կոչ չեմ անում նաև հրեշտակացնել ՀՀԿ-ին, որովհետև էլ ինչ ընդդիմություն, եթե այն անընդհատ սիլիվիների մեջա իշխանությունների հետ։ Միակ ասելիքս կայանում է նրանում, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն նույն մեդալի երկու կողմերն են ու չես կարող մի կողմը «սիրել», իսկ մյուսը՝ «ատել»։
Դե մեկ էլ բնականաբար, վերջում կուզենայի նաև կոչ անել ի դեմս ՀԱԿ-ի, բոլոր քաղաքական կուսկացությունների. եղեք հետևողական ու տրամաբանական ձեր վարքում, որովհետև սովորական ընտրողը արդեն կանտուզիայա ստանում էս խառնաշփոթի մեջ։