Tert.am-ը գրում է.

29/16-ում կան պարբերական ուղղորդումներ, մուտքի մոտ կան մարդիկ, ովքեր ուղղորդում են, հետո ոստիկանների պահանջով հեռանում են և հետո էլի հետ են դառնում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Անկախ դիտորդ» առաքելության համակարգող Վահրամ Թոքմաջյանը՝ ներկայացնելով Աբովյան համայնքի ընտրություններում արձանագրած խախտումները:

«29/07-ում հայտնի դարձավ, որ ԲՀԿ անդամի կողմից հայտնաբերվել է ընտրողների անձնական տվյալներով ցուցակ: Կոտայքի մարզպետն այդ տարածքի քվեարկող է, ով քվեարկել, դուրս է եկել, սակայն հետո տեղեկացանք, որ մեկ ժամ հետո հետ է եկել, փորձել է ինչ-որ իրավական կարգավորումներ տալ, որը բնավ իր լիազորությունների մեջ չի մտնում»,-ասաց նա:

Վահրամ Թոքմաջյանը տեղեկացրեց, որ 29/15-ում էլ կա ուղղորդում և որոշ տեղամասերում կա քվեախցիկների ոչ լավ տեղադրում: «Դա ենթադրում է գաղտնիության իրավունքի որոշակի խախտում, բայց դա հանձնաժողովների մեղքը չէ, այլ տարածքների մեղքն է»,-ասաց նա և նշեց, որ ուղղորդումները, իր ենթադրությամբ, երկու հիմնական ուժերի կողմից է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել