Սառա Ջեյմս Ադամսն իրեն երբեք գեղեցկուհի չի համարել և դեռ երիտասարդ ժամանակից մտածել է, թե բացարձակ գեղեցիկ չէ, սակայն կյանքն անակնկալ էր պատրաստել այս կնոջ համար: 50 տարեկանից հետո նա հազարավոր կանանց համար դարձավ նորաձևություն թելադրող: Կինը կարողացավ իրականացնել իր վաղեմի երազանքը:

64-ամյա կինն ամուսնացած է և ունի երկվորյակ դուստրեր ու սիրելի գործ: Սառան վաճառում է վինտաժային զարդեր: Օրերից մի օր աղջիկները համոզել են նրան, որ Ինստագրամում էջ բացի, որտեղ կարող է տեղադրել իր վինտաժային զարդերը:

«Ես այդքան էլ գլուխ չեմ հանում համացանցից, սակայն լուսանկարների գաղափարն ինձ իսկապես դուր է գալիս: Սկզբում տեղադրում էի զարդերի հետ լուսանկարներ, որպեսզի բիզնեսս առաջ գնար: Սկզբնական շրջանում այդքան էլ շատ հետևորդ չունեի, իսկ հետո դրանք շատացան»,- նշում է կինը:

Հետևորդների քանակն այդպես քիչ կմնար, եթե Սառան իր սեփական լուսանկարը չտեղադրեր: 

Հիմա կինը, ով երբեք այսպիսի շրջադարձի չէր սպասում, ավելի քան 182 հազար հետևորդ ունի: Սառայի գեղեցկությունը բնական է, նա նույնիսկ մազերը չի ներկում:

Վերջիվերջո Սառան դարձել է մոդել, իսկ վերջերս էլ նկարահանվել է Adidas-ի գովազդներից մեկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել