Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Նևա գետով շրջագայել են Սանկտ Պետերբուրգով:

Նշվում է, որ երկու երկրների ղեկավարները այցելել են հյուսիսային մայրաքաղաքի տեսարժան վայրեր, չնախատեսված կանգառ արել «Ավրորա» հածանավի մոտ, այնուհետև նավով կարճատև էքսկուրսիայի մասնակցել:

Դրանից հետո նրանք գնացել են Էրմիտաժ, որտեղ շարունակել են ոչ ֆորմալ շփումը:

Ավելի վաղ Life-ը հաղորդել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում է շնորհվել: Չինաստանի ղեկավարին համապատասխան վկայական են հանձնել: Արարողությանը ներկա եղել նաև Վլադիմիր Պուտինը, որը շնորհակալություն է հայտնել համալսարանի գիտական խորհրդին ընդունած որոշման համար և շնորհավորել չինացի գործընկերոջը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել