Բացատրեմ.այսօր շատերը զարմանքով փաստում են, որ բռնության դրսևորումները քաղաքական հողի ներքո, կամաց-կամաց վիրտուալ աշխարհից թափանցում են իրական կյանք։
Չէ՛,լուրջ եմ հարցնում. դուք, իրականում, զարմանում եք) Ուրեմն էդպես. երբ մենք մեր ձայնալարերը ճղում էինք` բղավելով, որ վիրտուալ ատելությունը,ինտերնետային հայհոյանքները և սպառնալիքները, քաղաքական անհանդուրժողականությունը, հասարակության կտրուկ բաժանումը սևերի և սպիտակների, լկտիությունը և «նագլիությունը» վաղ թե ուշ կեղտաջրի պես թափվելու է մեր փողոցներ, դուք մեզ (իսկ, ավելի ճիշտ` ձեզ) համոզում էիք, որ դա էդպես չի, ամեն ինչ նորմալ է, ի վերջո, «սերը» գերակշռում է և այլն...հիմա ինչ. ո՞վ էր ճիշտ։
Իմիջայլոց, ես չէի զվարճանա «սևազգեստ խմբավորումների» և «գունավոր բաբոչկաների» վրա։ Եթե մի քիչ խորանաք, ապա կհասկանաք, որ հեչ զվարճալի չի այս ամենը, ընդհակառակը, շատ և շատ վտանգավոր։
Մտածե՛ք ժողովուրդ ջան, շատ խորը մտածեք
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=310320526543222&set=a.213063459602263&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել