bieber2Ինչպես երևում է 19-ամյա Ջասթին Բիբերը այնքան էլ չի կարողանում կազմակերպել իր ժամանակը: TMZ-ի տեղեկություններով՝ երգիչը ուրբաթ օրը ութ ժամ սպասեցրել է մասնավոր ինքնաթիռի օդաչուին, քանի որ ինքը փնտրում էր իր կապիկին: Դեռահաս երգիչը ինքանթիռ էր վարձել Մայամիից Բերբանկ թռչելու համար և մի կերպ հասցրել է թռչել, երբ օդաչուն արդեն որոշել էր թռչել առանց նրա:

Կայքը հայտնում է, որ երգիչը ծրագրել էր թռչել առավոտյան 11-ին, սակայն նա զանգահարել էր և հայտել, որ ինքը կուշանա, այնուհետև հայտնվել էր ժամը 3-ին և տեղեկացրել, որ դեռևս պատրաստ չէ, քանի որ փնտրում է իր կապիկին: Ըստ երևույթին օդաչուն արդեն որոշել էր մեկնել առանց Բիբերի, քանի որ նրա աշխատանքային ժամը արդեն ավարտվում էր, սակայն ժամը 5-ին երգիչը հասցրել է մտնել ինքնաթիռ, բայց հայտնի չէ կապիկը նրա հետ է եղել, թե ոչ:

Հայտնի չէ նաև այդ կապիկը նույն կապի՞կն է, որին Բիբերը վերցրել էր Գերմանիայում, այնուհետև վերահանձնել գազանանոց, թե նրան հաջողվել է մեկ այլ կապիկ ձեռք բերել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել