Երկար ժամանակ մարդիկ չէին կարող կրկեսը պատկերացնել առանց կենդանիների:

Բայց վերջերս Ռոնքալի կրկեսը որոշել է, որ պետք է փոխի ավանդույթը: Պետք է նշել, որ Ռոնքալի կրկեսը մարդկանց է ծառայում դեռևս 1979 թվականից, սակայն այժմ տնօրենությունը որոշել է փոխել կրկեսի ձևաչափը:

Այն դեռ շարունակում է իր շոու-ծրագրերը, սակայն արդեն առանց կենդանիների:

Կրկեսում ստեղծել են 3 մետրանոց հոլոգրաֆիկ նկարներ ստեղծող պրոյեկտոր:

Այսպիսի շոու-ծրագիրն իրականություն են դարձրել TAG/TRAUM, Bluebox և Optoma ընկերությունները, ինչպես նաև 11 լազերային պրոյեկտոր ZU850-ը:

Այս համարձակ քայլին կրկեսը դիմել է, քանի որ աշխարհն անհանգստացած է կենդանիների ճակատագրով: Նրանց մեծ մասը սարսափելի պայմաններում է ապրում:

Ամբողջ աշխարհի ակտիվիստները կրկեսներին մեղադրել են կենդանիների սովի, հիվանդությունների մեջ: 

Ինչևէ, շատ հաճելի է իմանալ, որ աշխարհի մի քանի երկրներ ուշադրություն են դարձրել այս խնդրին: Մեծ Բրիտանիայում օրենք է ընդունվել, որով 2020 թվականից արգելվելու է կենդանիների շահագործումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել