Aysor.am-ը գրում է.

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նրան տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց, որի վերակենդանացման բաժանմունքում էլ այժմ ինտենսիվ բուժում է ստանում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վերջինիս փաստաբան Արսեն Մկրտչյանը՝ չցանկանալով պարզաբանել, թե հատկապես որ հիվանդանոցում է այս պահին իր պաշտպանյալը։

«Կոմայի մեջ է ընկել, դրա համար է տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց։ Քանի որ Մանվել Գրգորյանն այս պահին էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որպես կանոն՝ հարազատների կողմից տեսակցություններն այդ բաժանմունքում թույլատրված չեն։ Երբ տեղափոխվի հիվանդասենյակ, տեսակցությունների արգելք չի լինի», - ասաց փաստաբանը։

Արսեն Մկրտչյանը միաժամանակ տեղեկացրեց, որ այսօր տեսակցել է իր պաշտպանյալին, վերջինս գիտակցություն ունի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել