«Դեռևս 2018 թվականին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունում Արտակարգ իրավիճակների նախարարությունում հայտնաբերված չարաշահումների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունը դեռևս շարունակվում է:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` վերոնշյալ չարաշահումների հետ հնարավոր կապ ունենալու կասկածանքով ԱԻՆ-ում պաշտոնից այլ անձինք են ազատվել: Մասնավորապես սեփական դիմումի համաձայն՝ ազատվել են հաշվապահը, ֆինանսական գծով պատասխանատուն և այլ անձինք, ընդ որում, նրանք ազատվել են նախարարի պաշտոնում Ֆելիքս Ցոլակյանի նշանակումից հետո:

Մեզ հայտնի դարձավ, թե ինչքան գումար է յուրացվել նախարարությունից, խոսքը ոչ ավել, ոչ պակաս մոտ 200 միլիոն դրամի մասին է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել