ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգվածային լրատվամիջոցներին, որոնք քննադատում են նրա կաբինետի գործունեությունը, «կոռումպացված ԶԼՄ-ներ» է անվանել և մեղադրել իր վարկանիշը նվազեցնելու մեջ: Նա Twitter-ի իր էջում նման մեղադրանք է հրապարակել հունիսի 5-ին:

«Եթե ամբողջովին կոռումպացված լրատվամիջոցները ավելի քիչ կոռումպացված լինեին, ապա ես 15 կետով վեր կբարձրանայի վարկանիշներում շնորհիվ տնտեսության մեջ մեր հսկայական հաջողության: Եթե կոռումպացված լրատվամիջոցներն իսկապես արդար լինեին, ես 25 կետով վեր կբարձրանայի: Սակայն, չնայած «ֆեյք լուրերին», մենք հիանալի արդյունքներ ունենք», – գրել է Սպիտակ տան ղեկավարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել