Գիտնականների թիմը վերլուծել է ֆիլմերի և հեռուստատեսության 2,4 միլիոն դերասանների կենսագրությունները, բացահայտել այս ոլորտում հաջողված կարիերայի ստեղծման հնարավորությունները: Արդյունքները հիասթափեցնող են:
Ավստրիական Der Standard լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ գիտնականների աշխատանքի արդյունքները ոգևորիչ չեն: Կինոյի և հեռուստատեսության առաջ գալուց ի վեր շատ քիչ իրական մեծ աստղեր են եղել, եղել են շատ «երկնաքարեր», որոնք շատ արագ այրվել են: Դերասանների միայն 2%-ին է հաջողվել ապրուստ վաստակել իրենց արվեստով: Ներկայումս 90%-ը հաճախ զբաղվածության դժվարություններ ունի: Դերասանների գրեթե 70%-ը կարիերան ավարտել է այն սկսելու տարում: Մնացածների համար այն պահպանելու և շարունակելու հնարավորությունները տարեցտարի նվազել են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել