Հունիսի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ այսօր քայլերթ էր կազմակերպել Կոտայքի մարզպետը Աբովյան քաղաքում, որի միջոցով փորձում էր ցույց տալ, թե իր թեկնածուն վայելում է աբովյանցու վստահությունը, մինչդեռ ականատեսների ու տեղաբնակների հավաստմամբ հավաքվածների շարքերում աբովյանցիների կարելի էր մատների վրա հաշվել, իսկ մնացածը ավտոբուսներով բերվել էին Կոտայքի մարզի տարբեր շրջաններից և Երևանից:

Գործող մարզպետն, ամենայն հավանականությամբ, իրականության զգացողությունը կորցրել է, քանզի այս կեղծ ֆոնով նա առնվազն հուսախաբ է անելու իր թիմակիցներին, այն մարդկանց, ովքեր վստահել էին իրեն Աբովյանի քաղաքապետի ընտրություններում սեփական թեկնածուին «անցկացնելու» միսիան: Պատահական չէ, որ մարզպետի գործողություններից տոտալ դժգոհություններ են տիրում մարզում, ինչը կրկին հավաստվեց հենց այսօրվա քայլարշավի ժամանակ, որտեղ ստորև ներկայացված տեսանյութից էլ պարզ է, որ բավականին քիչ մարդիկ էին հավաքվել, այն էլ՝ ոչ աբովյանցի: Մի խոսքով՝ Ռոմանոսի «բանը բուրդ է», և ընտրությունների արդյունքները արձանագրելուց հետո արդեն վերջնական պատկերը հստակ կերևա, որ աբովյանցին և, առհասարակ, ժողովուրդը չի խաբվել Ռոմանոսի նման դեմագոգի ամպագոռգոռ հայտարարություններին և ճիշտ ընտրություն է կատարել, ու դրանից հետո միգուցե հենց մարզպետն ինքն էլ կհասկանա, որ արած գործով են վաստակում մարդկանց հարգանքն ու պատիվը, ոչ թե փուչ խոստումներով կամ մարդկանց անհիմն կերպով ահաբեկելով պաշտոնից ազատելով: Ամեն ինչ դեռ առջևում է…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել