Մեր սերնդին ինֆորմացիոն սով չի սպառնում․ սոցիալական մեդիան լի է ամեն տեսակի զարմանալի փաստերով։ Հաճախ հետաքրքիր բացահայտումների և զարմանալի նորությունների մեջ դժվար է լինում հասկանալ, թե որտեղ է ճշմարտությունը և որտեղ՝ սուտը, այդ պատճառով մենք կարող են դառնալ այսպես կոչված Մանդելի էֆեկտի (զանգվածային բնույթի կեղծ հիշողությունների ֆենոմեն) գերին։ Հենց այս էֆեկտն է մեղավոր այն մոլորությունների, որոնք միլիոնավոր մարդկանց հիշողություններում են գտնվում։

Ուղեղի ձախ կիսագունդը պատասխանատու է տրամաբանության համար, իսկ աջը՝ էմոցիաների

Իրականում ուղեղի կիսագնդերը բաժանված չեն ըստ «տաղանդների»։ Այս մոլորության համար մենք պարտական ենք մի փորձի, որի ժամանակ բժիշկ Մայքլ Գազանիգի փորձարկվողը ձախ աչքով նայում էր «կարմիր» գրվածքով թղթին, իսկ աջով՝ «բանան» գրվածքով թղթին։ Այնուհետև փորձի մասնակցին առաջարկվել է ձախ ձեռքով որևէ բան նկարել։ Եվ նա բանան է նկարել, ինչը շատ սպասելի էր։ Մասնակցին հարցրել են, թե ինչի հետ է կապված իր ընտրությունը, որին նա պատասխանել է, որ ձախ ձեռքով ավելի հեշտ է բանան նկարել, թեև այս փաստին որևէ արդարացում չկա։ Փորձից հետո բժշկի մոտ կարծիք է ձևավորվել, որ ձախ կիսագունդը կարող է հիպոթեզներ առաջ քաշել։

Ալկոհոլը սպանում է ուղեղի բջիջները

Անգամ եթե խոսքը գնում է խրոնիկական ալկոհոլիզմի մասին, ապա այս դեպքում ուղեղի բջիջներն ուղղակի վնասվում են, սակայն չեն սպանվում։

Ադամը և Եվան կծել են խնձորից

Նրանք Կենաց ծառից արգելված պտուղ են կերել, սակայն Աստվածաշնչում ոչ մի տեղ գրված չէ, որ այդ պտուղը խնձոր է եղել։

Վիճակագրության համաձայն՝ շեկ մազերով մարդիկ ամենից շատ են ստում

Այս մոլորության արմատները հասնում են պատմության խորքեր, երբ շեկ մազեր ունեցողները համարվում էին չար ուժերի ներկայացուցիչներ, քանի որ ոչ ոք չէր կարողանում բացատրել այս գույնի առաջացման պատճառները։

Կորեայում դավաճանության համար կարող են ազատազրկել 2 տարով

Հարավային Կորեայում 1953 թվականից գոյություն է ունեցել օրենք, որն ամուսնական դավաճանության համար պատժամիջոցներ է սահմանել։ Սակայն 2015 թվականին այս օրենքը ճանաչվել է մարդու անձնական կյանքի իրավունքների խախտում և չեղարկվել։

Էվոլյուցիայի ընթացքում մարդու ուղեղը մեծացել է 3 անգամ

Իրականում հակառակն է տեղի ունեցել․ էվոլյուցիայի ընթացքում մարդու ուղեղը սկսել է փոքրանալ։ Այսպես՝ նեանդերթալցիների ուղեղը մոտ 15%-ով ավելի մեծ է եղել, քան ժամանակակից մարդունը։

1504 թվականին լոնդոնյան Բիգ-Բենն օգտագործվել է որպես բանտ

Առաջին՝ Բիգ-Բենը աշտարակ չէ, այլ զանգակատուն, որը գտնվում է Սուրբ Ստեֆանի աշտարակի վրա։ Երկրորդ՝ Սուրբ Ստեֆանի աշտարակը կառուցվել է 1859 թվականին, այսինքն՝ ավելի ուշ։

Վեներա մոլորակը պտտվում է ժամ-սլաքին հակառակ

Վեներան պտտվում է ժամ-սլաքի ուղղությամբ, որով էլ տարբերվում է Արեգակնային համակարգի մոլորակների մեծ մասից։ Նմանատիպ ճանապարհ է անցնում Ուրանը։

Կարճատեսությունը հնարավոր է բուժել վարժություններով

Այս պնդումը մասնակիորեն է ճիշտ, քանի որ գրագետ ընտրված վարժությունների համալիրը կարող է օգնել տեսողական ապարատին թուլանալ, սակայն այս վարժությունները կօգնեն աչքի հիվանդությունների պրոֆիլակտիկայի ժամանակ։ Սակայն եթե կարճատեսությունն արդեն սկսել է ձևավորվել, ապա վարժությունները չեն կարող բուժել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել