Վարչապետը հետևողականորեն խորացնում է Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև անջրպետը՝ իրավիճակը մոտեցնելով ճգնաժամի:
Ո՞րն է նպատակը: Ցանկացած, այդ թվում՝ շատ ծանր զարգացումների պարագայում պատասխանատվությունը սեփական անձից հեռացնե՞լը: Արցախում քաոս ստեղծե՞լը՝ ինչ- ինչ առավել հեռուն գնացող նպատակներ սպասարկելու համար, թե՞ իրական աշխատանքի և արդյունքների բացակայության պարագայում էժանագին և առավել քան վտանգավոր եղանակներով սեփական ժողովրդի ուշադրության շեղումը սրբություն չունեցող սերիալի նոր սերիայով… Կամ բոլորը միասի՞ն…
Դժվար է ասել…
Հընթացս պարզվեց.
- վարչապետն ունի Ղարաբաղի հարցի լուծման տեսլական,
- վարչապետը, փաստորեն, բանակցում է,
- վարչապետն ավելի հարգալից է արտահայտվում Ալիևի հասցեին, քան Արցախի նախագահի,
- Ալիևը չի հասցրել բացատրել վարչապետին, որ Արցախի իշխանությունները ոչ լիարժեք, բայց մաս են բանակցությունների, այդ թվում՝ բացի Հայաստանից՝ ստացող տեղեկատվություն նաև համանախագահներից:
Եվ հետո մինչև ո՞ւր…
Սարսռում ես՝ տեսնելով կամ պատկերացնելով այս ամենով զվարճացողներին։