ՌԴ Մոսկվայի մարզի Սոլնեչնոգորսկիյ շրջանում վարձու մարդասպանը օրը ցերեկով կրակել է տեղի առևտրային կենտրոններից մեկի տնօրենի վրա: Հաշվեհարդարի կադրերը հրապարակել է ՌԴ Քննչական կոմիտեն: 

Կադրերում երևում է, որ հանցագործը սաղավարտով է, զինված է խլացուցիչով ատրճանակով: Երեք կրակոց արձակելով 60-ամյա ձեռնարկատիրոջ գլխին՝ նա փախուստի է դիմել դեպքի վայրից:  

Հանցագործը հետախուզման մեջ է: Հարուցվել է քրեական գործ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել