«Մանվել Գրիգորյանին իր կամքին հակառակ են տե­ղափոխել դատապարտյալների հիվանդանոց: «Նման հիվանդին պահելու, պատշաճ բուժօգնություն տրամադրելու հնարավորություն այդ հիվանդանոցը չունի, անգամ ավելի թեթև հի­վանդությամբ տառապողներին են այդ հիվանդա­նոցից ուղղորդում քաղաքացիական հիվանդանոցներ»,- ասաց Մ. Գրիգորյանի բժիշկ Արտակ Մանուկյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ Մ. Գրիգորյանը կտրուկ հրաժարվել է բուժումներից, այդ թվում և ինսուլինից, որն ստանում էր մեծ չափաքանակով: 

Բա ի՞նչ է լինելու: «Հնարավոր է ընկնի կոմայի մեջ»: Ե՞վ: «Եվ-ի պատասխա­նը ես չպետք է տամ»: Իսկ ճի՞շտ է, որ պահանջ է դրված՝ եթե նա որոշակի գումարներ «մուծվի», ինչպես մնացյալք, կալանքից կազատվի, ավելին՝ պատկան մարմինների կողմից դեռ «փնտրվում» է շատ մեծ ոսկին, ինչի մասին խոսվում էր գեներալի կալանավորման օրերին: «Նման հարցերով՝ իրավապահներին, մենք միայն բուժում ենք»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել