Իրականում ադրբեջանա-թուրքական զորավարժությունները ունեն մեկ այլ, ոչ պակաս կարևոր ու վտանգավոր ազդեցություն, քան պարզապես զորավարժությունն է: Նման քանակությամբ զորավարժությունները, որը ադրբեջանական կողմն իրականացնում է բավականին հաճախ, գնալով բթացնում են մեր հասարակության ուղեղում լարվածությունն ապահովող գործողությունը: Մարդկանց համար նմանատիպ զորավարժությունները դառնում են սովորական երևույթ, այլևս չեն սկսում հետաքրքրվել կամ որոշակի անհանգստություն ցուցաբերել: Ադրբեջանական կողմն իր հաշվարկները նաև դրա վրա է կատարել:
Առավոտից հետևում եմ թուրք-ադրբեջանական «Անսասան եղբայրություն-2019» նշանաբանով զորավարժության մասին հայկական սոցիալական հարթակի արձագանքներին: Իրոք ադրբեջանական հաշվարկներն ունեցել են իրենց որոշակի ազդեցությունը:
Նույնիսկ այն հանգամանքում, որ կոնկրետ այս շրջանում թուրքական կողմը ոչ մի տեսակ հետաքրքրություն չունի Հայաստանի դեմ որևէ ռազմական գործողություն սկսելու, միևնույնն է, նա հանդիսանում է ադրբեջանական կողմի թիկունքը պահողը: Հայ-ադրբեջանական բախումների ժամանակ մեծ դեր են ունենում թուրք սպաները, որոնք ավելի շատ ռազմական կրթություն ունեն, քան իրենց ադրբեջանցի գործընկերները:
Ու որքան էլ մենք տիրապետենք իրավիճակին, որքան էլ գիտակցենք, որ Նախիջևանի հատվածից թուրքական բանակը թույլ չի տա, որ ադրբեջանական կողմն իրավիճակը շատ լարի, որքան էլ գիտակցենք, որ կոնկրետ այս դեպքում զորավարժությունը զուտ ցուցադրական բնույթ է կրում հատկապես Իրանի համար, միևնույնն է, ինչպես առաջնագծում, այդպես էլ թիկունքում մենք երբեք չպետք է թուլացնենք զգոնությունը:
Իրավիճակն ամբողջությամբ քաոսային կդառնա, երբ մենք գիտակցենք, որ մեզ համար թշնամու զորավարժությունը սովորական երևույթ է դառնում: Հենց այդ պահին նա կօգտվի հնարավորությունից, քանի որ արյան մեջ նստած է քնած մարդ սպանելու բնազդը: