ԱՄՆ-ի Օրեգոնի համալսարանի գիտնականները եկել են եզրակացության, որ 9-15-րդ դարերում գոյություն ունեցած Քմերների (Անգորյան) քաղաքակրթության անհետացման պատճառը Այուտիա թայվանական պետությունը չէ, որը, ըստ վարկածի, թալանել և ոչնչացրել է նրանց։ Հետազոտողները ենթադրում են, որ կայսրությունն անկման ժամանակաշրջան է ապրել, իսկ մարդիկ հարմարվել են նոր պայմաններին։

Հնագետները Կամբոջայում գտնվող Անգկոր-Վատ տաճարային համալիրում մի շարք պեղումներ են իրականացրել։ Նրանք ուսումնասիրել են համալիրը շրջապատող դամբարանաբլուրները և հայտնաբերել են այրված սննդի մնացորդներ, խեցեգործության մնացորդներ և այլ արտեֆակտներ։ Գիտնականները կարծում են, որ Անգկոր-Վատի մոտակայքում ապրող մարդիկ աշխատել են տաճարում։

Ռադիոածխաջրային թվագրությունը ցույց է տվել, որ տաճարի հարևանությամբ գտնվող տարածքը բնակեցված է եղել 11-րդ դարում՝ մինչ Անգկոր-Վատի կառուցումը։ 12-րդ դարում մարդիկ կառուցել են այս տաճարը, որից հետո կառուցվել է նաև դամբարանաբլուրների և լճակների համակարգը, սակայն հետագայում մարդկային գործունեության հետքերն անհետացել են և կրկին հայտնվել 15-րդ դարի սկզբում։ Դամբարանաբլուրները լքվել էին, իսկ տաճարը՝ ոչ։ Նրա շրջակայքը կրկին բնակեցվել է այն ժամանակ, երբ, ինչպես համարվում էր, Անգորը թալանվել էր Այուտիայի կողմից, և մարդիկ այստեղ ապրել են մինչև 17-18-րդ դարերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել