Անցյալ դարի հայտնի մարդիկ նույնպես սիրում էին համեղ սնվել, մեկ գավաթ սուրճ կամ որևէ ալկոհոլային խմիչք խմել։ Որոշ հաստատություններ նրանք գնում էին ժամանակ առ ժամանակ, իսկ որոշ հաստատություններ էլ նրանց համար մշտական ժամանցային վայրեր էին դառնում։ Ներկայումս այդ սրճարաններն ու ռեստորանները, որոնք բաց են մինչև հիմա, դարձել են առաձին տեսարժան վայրեր։
Ձեզ ենք ներկայացնում պատմական կերպարների սիրելի վայրերը, որոնք աշխատում են նաև այսօր։
Van Gogh Cafe (Ֆրանսիա, Առլ)
Հասցե՝ 11 Place du Forum
19-րդ դարի վերջում Վինսենթ Վան Գոգն ապրել և ստեղծագործել է Առլ քաղաքում։ 1888 թվականին նա այս քաղաքում է ստեղծել իր հայտնի նկարներից մեկը՝ «Սրճարանի գիշերային տաղավար»-ը։ Քաղաքի կենտրոնում մինչև այսօր կարելի է տեսնել մի փոքրիկ սրճարան՝ ամառային տաղավարով։ Ներկայումս այն անվանվում է հանճարեղ նկարչի անունով։
Le Procope սրճարան (Ֆրանսիրա, Փարիզ)
Հասցե՝ 13 Rue de l’Ancienne Comédie
Այս սրճարանը գտնվում է Փարիզի Լատինական թաղամասում։ Այն Փարիզի ամենահին սրճարաններից մեկն է. բացվել է 1686 թվականին։ Այն ժամանակ, բացի սուրճից և թեյից, մատուցում էին նաև ժամանակահատվածի համար նորույթ համարվող պաղպաղակ։
Լուսավորության դարաշրջանում այս սրճարանը դարձել էր քննարկումների կենտրոն։ Այստեղ էին հավաքվում գրականագետներ, փիլիսոփաներ և հեղափոխականներ։ Le Procope-ի մշտական հաճախորդներից էին Դենի Դիդրոն, Ժան-Ժակ Ռուսսոն, Ռոբեսպիերը, Մարատը, ինչպես նաև Օնորե դե Բալզակը, Վիկտոր Հյուգոն և Ժարժ Սանդը։
Antico Caffe Greco սրճարան (Իտալիա, Հռոմ)
Հասցե՝ Via dei Condotti, 86
Այս սրճարանը գտնվում է Հռոմում՝ Իսպանական աստիճանների հարևանությամբ։ Մուտքի մոտի գրության համաձայն՝ հաստատությունը արդեն նշել է իր 250-ամյակը։
Այս ընթացքում սրճարան են այցելել Բայրոնը, Ստենդալը, Մենդելսոնը, Վագները, Հանս Քրիստիան Անդերսենը։ Այստեղ սիրել է ժամանակ անցկացնել նաև կանանց սրտերի տիրակալ Ջակոմո Կազանովան։
Café de la Régence սրճարան (Ֆրանսիա, Փարիզ)
Հասցե՝ 167 Rue Saint-Honoré
18-19-րդ դարերում այս վայրը հայտնի էր որպես շախմատ խաղալու կենտրոն։ Հայտնի շախմատիստների մեծ մասն իրենց խաղերը խաղացել են հենց այս սրճարանում։
Հաստատությունը բացվել է 1681 թվականին։ Սկզբում այն անվանել են Café de la Place du Palais-Royal։ Ֆիլիպ 2-րդի կառավարման ժամանակ այն փոխել է իր անվանումը։ Այս սրճարանի այցելուներից են եղել Նապոլեոնը, Բենջամին Ֆրանկլինը, Դենի Դիդրոն և Ժան-Ժակ Ռուսոն։
Central սրճարան (Ավստրիա, Վիեննա)
Հասցե՝ Herrengasse 14
19-րդ դարի վերջում այս սրճարանը վերածվել էր վիեննական մշակույթի ներկայացուցիչների հավաքատեղիի։ 1907-1914 թվականներին Վիեննայում էր բնակվում Լև Տրոցկին։ Նա Central սրճարանի մշտական հաճախորդներից մեկն էր և հաճախ այնտեղ շախմատ էր խաղում։ Սրճարանի հայտնի այցելուներից էր նաև Ադոլֆ Հիտլերը։