Արվեստի գլուխգործոցները հաճախ կարող ենք գտնել թանգարաններում: Դրանք վաճառվում ու գնվում են այնպիսի գներով, որոնք շատ հաճախ մարդկանց մեծամասնության համար դժվար է պատկերացնել: 

Ահա այն 10 ամենաթանկարժեք նկարները, որոնք այժմ անգին են

Մոնա Լիզա, Լեոնարդո դա Վինչի, 700 միլիոն դոլար

1962 թվականին Մոնա Լիզան գնահատվել է 100 միլիոն դոլար, իսկ այժմ դրա գինը 7 անգամ բարձրացել է: Նկարը այժմ գտնվում է Լուվրում, Փարիզում:

Փոխանակում, Վիլհելմ դե Կունինգ, 300 միլիոն դոլար

Նկարի տերը այժմ Դևիդ Հեֆինն է, իսկ գլուխգործոցը կարող եք տեսնել Չիկագոյի արվեստի ինստիտուտում:

Ե՞րբ է հարսանիքը, Փոլ Գոգեն, 300 միլիոն դոլար

Արվեստի այս գլուխգործոցը վաճառվել է 2015 թվականին: Կարծիք կա, որ նկարը գտնվում է Քաթարի թագավորական ընտանիքում:

Թղթախաղ խաղացողները, Փոլ Սեզան, 250 միլիոն դոլար

Նկարը վաճառվել է 2011 թվականին Քաթարի թագավորական ընտանիքին:

Համար 17А, Ջեքսոն Փոլոք, 200 միլիոն դոլար

Քեն Գրիֆինը նույնպես գնել է այս նկարը: Այն նույնպես գտնվում է Չիկագոյի արվեստի ինստիտուտում:

№ 6 (մանուշակագույն, կանաչ և կարմիր), Մարկո Ռոտկո, 186 միլիոն դոլար

2014-ին այն վաճառվեց ռուս միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլևին:

Մարթենա Սոուլմանի և Օպոնեպա Քոփիթի դիմանկարներրը, Ռեմբրանդ, 180 միլիոն դոլար

Այս նկարը ստեղծել է շատ տաղանդավոր Ռեմբրանդը 1634 թվականին: Այն գնել է Ռոթշիլդների ընտանիքը, իսկ հետո՝ Ամստերդամի և Փարիզի թանգարանները:

Ալժիրյան կանայք, Պաբլո Պիկասո, 179,3 միլիոն դոլար

Այս նկարի գնորդն այդպես էլ անհայտ է մնացել, սակայն ոմանք մտածում են, որ այն գնել է Քաթարի նախկին վարչապետ Ջասիմ բին Ջաբար Ալ Թանին:

Պառկած մերկացածը, Ամադեո Մոդիլյանի, 170,4 միլիոն դոլար

Այս նկարը գնել է Լուի Իցյանը 2015-ի նոյեմբերի 9-ին, երբ Շանհայում հիմնեց երկու սեփական թանգարանները:

№ 5, 1948 Ջեքսոն Փոլոք, 162 միլիոն դոլար

2006 թվականին նկարը վաճառել են Դևիդ Գեֆինին: Ասում են, որ նկարը հետագայում գնել է մի մեքսիկացի ֆինանսիստ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել