Բրիտանացի սցենարիստ Կառլա Մարի Սվիթը ուշադրություն է դարձրել «Չեռնոբիլ» սերիալում մուգ մաշկ ունեցող դերասանների բացակայության վրա, ինչի համար օգտատերերը համացանցում նրան ողողել են բացասական հաղորդագրություններով։
Աղջիկը հրապարակում է կատարել իր Twitter-ում, որտեղ նա անդրադարձել է «Չեռնոբիլի» հերոսների հստակ արտահայտված բրիտանական շեշտադրությանը վերաբերող սերիալի ստեղծողների հայտարարություններին, որը ղեկավարության կարծիքով ոչ մի կերպ չի ազդում սյուժեի վրա։
«Դիտել եմ «Չեռնոբիլ»-ի 2 էպիզոդ, շատ լավ է։ Միայն մի միտք ունեմ․ ես հասկանում եմ, որ բոլոր կերպարները իրական կյանքում սպիտակամորթ են եղել, բայց նրանք նաև խոսում էին ուկրաինական շեշտադրությամբ։ Իսկ այստեղ դերասանները Մեծ Բրիտանիայի շեշտադրությամբ են խոսում։ Եվ եթե նրանք հավաստիության չեն հետևում այս կետում, ապա ինչո՞ւ սերիալում չներգրավել մուգ մաշկ ունեցող մարդկանց»,- հայտարարել է նա։
Մեկնաբանություններում համացանցի օգտատերերը բացասական են արտահայտվել նրա հասցեին, նրան անվանել են ռասիստ և հոմոֆոբ։