Հաշիմ Տաչին օրերս հայտարարել էր, որ եթե ԵՄ շարունակի իր մեկուսացումը, իրենք հանրաքվե կանցկացնեն Ալբանիային միանալու հարցով: Ալբանիայի և Կոսովոյի միացման հավանականության մասին ավելի վաղ հայտարարել էր նաև Ալբանիայի վարչապետը:

Սա խոսում է այն մասին, որ Կոսովոյի հարցում միջազգային հանրությունը մոլորության մեջ է. Կոսովոյի` Ալբանիային միանալու հարցը օրակագում է:

Ի տարբերություն Կոսովոյի` Արցախի անկախությունը չճանաչելը միջազգային հանրությունը պատճառաբանում է այդ թվում նաև այն հանգամանքով, որ այստեղ Արցախի` Հայաստանին միանալու հարց կա:

Հիմա, երբ Կոսովոյի` Ալբանիային միանալու հարց է առաջացել, միջազգային հանրությունը կփոխի՞ Արցախի նկատմամբ դիրքորշումը:

Այս հարցին դրական պատասխան ունենալու համար արտաքին քաղաքականության պատասխանատուները` ներառյալ խորհրդարանական դիվանագիտության մարմինները, պետք է լուրջ աշխատանք տանեն այս ուղղությամբ, սակայն հիմա տեսնում ենք վերջիններիս համառ լռությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել