ՔՊ կուսակցության ոչ շարքային անդամ, ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանն Ազգային ժողովում հատուկ քննարկում է կազմակերպում ԱՀ 1-ին և ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորի, ՀՀ լավագույն դատավորներից մեկի՝ Ազարյան Ալեքսանդրի թեկնածուական ատենախոսության մեջ, իբրև թե առկա գրագողության դեպքերի հարցով:

Սակայն, հընթացս պարզվում ա ի՞նչ. ընդամենը 4-ամյա ՔՊԿ-ն առանց որևէ բառ իսկ փոխելու որպես սեփական ա հռչակում ու հանրությանը հրամցնում շուրջ 30 տարվա ՀՀԿ-ի քաղաքական գաղափարախոսությունը, ձեռքի հետ էլ գողանում ա ՀՀԿ ղեկավար, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրած գաղափարները:

Հ.Գ. Գրագողության դեմ ձեր պայքարը սկսեք ձեզնից, սիրելի հայրենակիցներ, և գուցե ուրիշներին նույնիսկ հերթ չհասնի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել