Ֆասթ Բանկը ներկայացնում է նորույթ ֆինանսաբանկային ոլորտում՝ Temp անգրավ բիզնես վարկ։ Առաջարկը նախատեսված է առևտրի, արտադրության և սպասարկման ոլորտներում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի համար։

Temp-ը, ի տարբերություն Բանկի մյուս բիզնես վարկերի, տրամադրվում է առանց բիզնեսի վայր այցելության՝ հաճախորդի կողմից իր բիզնեսի պրոֆիլին համապատասխան օնլայն հարցաշարի լրացման արդյունքների հիման վրա։ Ընգծենք, որ բիզնեսի բոլոր տեսակների և ենթատեսակների համար առկա են իրենց գործունեությանը համապատասխանող հարցաշարեր, որոնք ձեռնարկատերերին օգնում են նաև ավելի լավ ճանաչել սեփական բիզնեսը։ Հաճախորդի կողմից հարցաշարի լրացման ընթացքը տևում է ընդամենը 20 րոպե, որից հետո վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է հաշված րոպեների ընթացքում։

Temp-ի դեպքում Ֆասթն առաջարկում է 2,000,000 – 10,000,000 ՀՀ դրամ կամ 5,000 - 25,000 ԱՄՆ դոլար գումար, որը հաճախորդը կարող է մարել 12-60 ամսվա ընթացքում։ Վարկը տրամադրվում է հետևյալ պայմաններով՝

  • Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք /հաստատուն/՝ 17% ՀՀ դրամի դեպքում, 14% ԱՄՆ դոլարի դեպքում
  • Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 18.40-18․44% ՀՀ դրամի դեպքում, 14.94-14.97% ԱՄՆ դոլարի դեպքում
  • Վարկի ժամկետը՝ 12-60 ամիս
  • Վարկը տրամադրվում է մեկ անձի երաշխավորությամբ

«Temp-ի միջոցով բիզնես հաճախորդներին հնարավորություն ենք տալիս ֆինանսավորվել պարզ ընթացակարգով՝ առանց հավելյալ փաստաթղթեր ներկայացնելու, առանց բիզնեսի վայրի այցելության և գրավադրման պահանջի։ Այդպիսով գործարարը խնայում է թե՛ ժամանակը, թե՛ միջոցները և կարճ ժամանակում ստանում է հաստատված վարկը։ Նշեմ նաև, որ հայկական շուկայում այս ձևաչափով վարկի տրամադրումը եզակի պրակտիկա է։ Temp-ի արագ և պարզ գործընթացների շնորհիվ ձգտում ենք խթանել տեղական բիզնեսի արագ զարգացումն ու նոր հնարավորություններ առաջարկել գործարարներին», - նշել է Ֆասթ Բանկի Կորպորատիվ բիզնեսի ծառայության ղեկավար Հայկ Գասպարյանը։

Temp-ի համար հաճախորդները կարող են մոտենալ Ֆասթ Բանկի 24/7 գործող մասնաճյուղերից ցանկացածը։
Վարկի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքից:

010 510000 I www.fastbank.am
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել