Երգչուհի Ֆերգին և դերասան Ջոշ Դյուամելն ամուսնալուծվում են բաժանումից երկու տարի անց, հաղորդում է TMZ-ն:

Ինչպես նշվում է, զույգը բաժանվել է դեռ 2017 թ.-ին՝ ութ տարվա ամուսնությունից հետո: Ֆերգին և Դյուամելն ամուսնացել են 2009-ին, հինգ տարվա հարաբերություններից հետո: Նրանք մեկ որդի ունեն՝ Էքսլ Ջեքը:

Սակայն, միայն ուրբաթ, մայիսի 31-ին, 44-ամյա երգչուհին Կալիֆոռնիայում դիմել է ամուսնալուծության համար:

«Այս տարվա սկզբին մեծ սիրով և հարգանքով որոշեցինք բաժանվել»,- ասվում է նրանց կողմից տարածված հայտարարության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել