Նախագահ Արմեն Սարգսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է, որ դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ իր կարծիքը կհայտնի կոնֆիդենցիալ ձևով, եթե առանձին անհատներ, պրոֆեսիոնալ մասնագետներ դիմեն իրեն:

Ի՞նչ ասել է կոնֆիդենցիալ ձևով:

Երկրում խոսքի ազատությունն այն կարգի է վտանգվա՞ծ, որ ՀՀ նախագահը վախենում է իր կարծիքը ԲԱՐՁՐԱՁԱՅՆ արտահայտել երկրում ընթացքող գործընթացների վերաբերյալ:

Ինչ-որ մեկը նրան սպառնո՞ւմ է ու կարգադրո՞ւմ լռել (Արմեն դու սուս տարբերակով):

Թե՞ բարեփոխումների վերաբերյալ բավարար պատկերացում չունի և մտածում է` կարող է այնպիսի բան ասել, որ քննադատության արժանանա:

Կամ կարո՞ղ է վախենում է, որ իր կարծիքը հնարավոր է չհամընկնի օրենսդիր ու գործադիր ճյուղերի դիքորոշման հետ ու փորձում է խուսափե՞լ ավելորդ գլխացավանքից:

Հաշվի առնելով նրա մեկ այլ հայտարարությունն առ այն, որ իր կարծիքը ԲԱՐՁՐԱՁԱՅՆ կհայտնի այն օրը, երբ բարեփոխումների վերաբերյալ առաջարկները կառավարության, ապա Ազգային ժողովի հաստատումից հետո կհայտնվեն իր սեղանին, ապա կարելի է ասել, որ հավանաբար չորրորդ տարբերակն է: Կամ հնարավոր է բոլոր տարբերակներն էլ միասին վերցրած…

ՀՀ նոր Սահմանդրությամբ, այո´, նախագահի լիազորությունները բավականին կրճատված են, բայց հիշեցման կարգով նշեմ, որ դա չի տարածվում նրա` անկաշկանդ իր կարծիքը արտահայտելու իրավունքի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել