Ամերիկյան ռեալթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն իր շան հետ զվարճալի լուսանկարներ է հրապարակել: Instagram-ում հրապարակված նկարներում Քիմն իրեն շան հետ է համեմատում:

Աստղը երեք զվարճալի լուսանկարներ է ցուցադրել, որոնցում իր շունը՝ SUSHI-ին, իբր, կրկնօրինակում է նրան: Նկարներում, շունն, իբր, կեցվածք է ընդունել Քարդաշյանի զգեստներից մեկով և աստղի նման նստած է համակարգչի դիմաց: Ինչպես նաև Քարդաշյանը լողավազանում սուզվելուց հետո ջրից նույն ձևով է դուրս գալիս, ինչպես իր շունը:

Դատելով այս ամենից, նման ձևով Քարդաշյանը որոշել է գովազդել «Տնային կենդանիների գաղտնիքները» մուլտֆիլմի երկրորդ մասը, մեկնաբանության մեջ համապատասխան հեշթեգ թողնելով:

Քարդաշյանի երկրպագուներին լուսանկարները զվարճացրել են և 2.5 միլիոն լայք հավաքել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել