ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, թե ում է ցանկանում տեսնել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում։ Այս մասին նա ասել է The Sun պարբերականի հետ հարցազրույցում։

Նրա խոսքով՝ ինքը ծանոթ է տարբեր թեկնածությունների հետ, բայց համարում է, որ այդ աշխատանքը հոյակապ կկատարի Մեծ Բրիտանիայի ԱԳ նախկին նախարար Բորիս Ջոնսոնը։

«Ես սիրում եմ նրան։ Ես միշտ սիրել եմ նրան։ Չգիտեմ՝ արդյոք նրան կընտրեն, բայց նրան շատ լավ մարդ, շատ տաղանդավոր անձնավորություն եմ համարում»,-հայտարարել է Թրամփը։

Նա հավելել է, որ Ջոնսոնը միշտ դրական է վերաբերվել իրեն և ԱՄՆ-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել