««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանում միջգերատեսչական պայքար է հասունացել. Ջերմուկ և Նոյեմբերյան համայնքների ավագանիները դուրս են եկել ՀՀ տարածքային կառա­վարման և զարգացման նախարարության դեմ: 

Պատճառը նախորդ տարվա ընթացքում երկու համայնքների ավագանիների կողմից մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու մասին որոշումներն են, որոնք նախարարությունը պահանջում է անվավեր ճանաչել, քանի որ կարծում են՝ ավագանին նման որոշումներ կա­յացնելու իրավասություն չուներ: 

«Ընդերքի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ ըն­դերքի օգտագործման և պահպանության բնագավառում քաղաքականություն իրականացնում է ՀՀ կառավա­րությունը: Բայց համայնքների ավագանու անդամները շարունակում են պնդել, որ իրենք ճիշտ որոշում են կայացրել, և հրաժարվում են անվավեր ճանաչել ընդունած որոշումը: Իսկ այս ամենի արդյունքում նախարարությանը մնում է դիմել դատարան՝ ընդդեմ ավագանու»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել