Բրիտանացի դերասան Ռոբերտ Փաթինսոնը հաստատվել է Բեթմենի դերում, Գոթեմ-Սիթիից միլիարդատեր Բրյուս Ուեյնի արկածների մասին նոր եռապատումում, հաղորդում է Deadline-ը:
Պորտալի տվյալներով՝ սուպերհերոսի դերին հավակնում էր նաև դերասան Նիկոլաս Հոլթը («Միայնակ տղամարդը», «X մարդիկ. անցած ապագայի օրերը»):
Նշվում է, որ դերասանի հետ բանակցությունները կարող են տեղի ունենալ մոտ ապագայում:
Ֆիլմի ռեժիսորը Մեթ Ռիվզն է: Այն էկրաններին կհայտնվի 2021-ի ամռանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել