Hayeli.am-ը գրում է.

ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչության երբեմնի պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու- ներկայումս ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Արմեն Նիկողոսյանի վերաբերյալ սկանդալային փաստեր են մեզ փոխանցել:

Ըստ այդ տեղեկությունների՝ դատախազության սույն աշխատակիցը մոտ մեկ տարի առաջ սփյուռքահայ Ռուբիկ Մանասյանից խլել է վերջինիս բիզնեսը, որը թուրքական դրոժի ներկրմամբ եւ իրացմամբ էր զբաղված, եւ մինչ օրս դատախազական իր կապերի գործադրմամբ փորձում է տապալել թավրիզահայ Մանասյանի բողոք-հայցն իր դեմ: ՀՔԾ-ում նրա նկատմամբ հարուցված քրեական գործ կա այս առնչությամբ, բայց Նիկողոսյան իր կապերի եւ պաշտոնական դիրքի շնորհիվ փորձում է կարծել հարուցված քրեական գործը: Բանն այն է, որ Նիկողոսյան իրականում դե յուրե ղեկավարում է գլխավոր դատախազությունը եւ ավելի քան Արթուր Դավթյանը ազդում որոշումների կայացման հարցում:

Նա հայտնի է իր ընտանեկան բիզնեսներով: Նրա տիկնոջն է պատկանում Սեդալգո ընկերությունը: 2015-2017 թվականների ենթակառուցվածների եւ գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագրի 147 միլոն դրամ հատկացվեց նրա ընկերությանը, այն պարագայում, որ ֆիրման չուներ շինարարական լիցենզիա, դա կատարվել է Արմեն Նիկողոսյանի դատախազական շրջանում: Սեդալգո ընկերությունն է, որ մինչ օրս զբաղվում է դրոժի ներկրմամբ չնայած այն բանի, որ սփյուռքահայ գործարարը որոշել է սպառել դատական բոլոր ատյանները: Նիկողոսյանը դատախազական դիրքի շնորհիվ խոչընդոտում է բոլոր տեղերում, նա հայտարարում է, որ գլխավոր դատախազությունը դե յուրը ինքն է ղեկավարում:

Ըստ խոսակցությունների իր պաշտոնը ստանալու համար նա գլխավոր դատախազին ճոխ նվեր է տվել: Նա սերտ կապերի մեջ է Վճռաբեկի նախագահ Երվանդ Խունդկարյանի հետ, որը դատական հարցերում օգնում է Նիկողոսյանին, ընդհուպ մինչեւ բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողով ոչ իրական հայտարարագիր ներկայացնելը: Թուրքական արտադրության անորակ դրոժը Նիկողոսյանը վաճառում է արդարադատության նախարարության գաղութների վարչությանը, եթե որեւէ մեկը փորձի մատակարարել նա անմիջապես դատախազական միջողցներով պատճամիջոցների է անցնում: Լինելով Արտաշատի բնակիչ՝ տղան ծառայում է Վեդիի զորամասում, սակայն փաստացի գտնվում է տանը: Ինչպե՞ս է լինում, ո իր տղան լինելով արտաշատի բնակիչ ծառայում է այդքան մոտ:

Մի խոսքով՝ դատախազության համակարգում նրա համբավի մասին գիտեն բոլորը, մենք առաջիկայում կներկայացնենք նաեւ սփյուռքահայ մեր հայրենակցի մեկնաբանությունը իր հետ կատարվածի վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել