Այս երիտասարդ զույգն արդեն մի փոքրիկ տղա ուներ, և երբ իմացան, որ նորից երեխա են ունենալու, նրանք յոթերորդ երկնքում էին։ Բայց բժշկի զննումից հետո նրանց ասացին, որ երկվորյակ են ունենալու։ Նրանք շատ ուրախացան, քանի որ միշտ ցանկացել էին մեծ ընտանիք ունենալ։

Հետո նա դիմեց մեկ այլ բժշկի, ով նրան հավաստիացրեց, որ ոչ թե 2, այլ 3 երեխա են ունենալու։

Այս լուրը նրան ստիպեց լաց լինել հենց հիվանդասենյակում։ Անցավ որոշ ժամանակ, որից հետո նա նորից գնաց զննման։ Այս անգամ լուրն անսպասելի էր, երբ բժիշկը հավաստեց, որ նրանք հնգյակ են ունենալու։

Ալեքսանդրայի փորն անընդհատ մեծանում էր, և չնայած դժվար վիճակին՝ ծննդաբերությունն անցավ առանց բարդությունների։

Փոքրիկները առողջ են։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել