ԱՄՆ Սան Դիեգո քաղաքի Sharp Mary Birch հիվանդանոցում 2018 թվականի դեկտեմբերին վաղաժամ ծնված աղջիկը 250 գրամից պակաս է կշռել, ծնվելու պահին նա մեծ խնձորի չափ է եղել: Այդ մասին հայտնել է ամերիկյան հիվանդանոցի մամլո ծառայությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ երեխան ծնվել է հղիության 23-րդ շաբաթում, այսինքն`ժամկետից երեք ամիս շուտ: Աղջիկը երկու անգամ ավելի փոքր է եղել, քան մյուս 6 ամսականում ծնվածները:

Նշվում է, որ աղջիկն այս պահին աշխարհում ծնված ամենափոքր երեխան է:

Բժիշկները նրան Սայբի են կոչում․ դա փոքրիկի մականունն է, նրա և մոր իրական անունը չի հրապարակում ընտանիքի խնդրանքով:

Երեխայի մայրը հղիության ընթացքում լուրջ բարդություններ է ունեցել, փոքրիկը քաշ չի հավաքել, ինչը վտանգավոր է եղել նաև մոր առողջության համար, ուստի բժիշկները որոշել են վաղաժամ ծննդաբերություն իրականացնել:

Փոքրիկը հիվանդանոցում է արդեն հինգ ամիս, նա լիարժեք առողջ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել