Panorama.am-ը գրում է.

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանն այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց, որ հաճախ կառավարությունն ու տարբեր մարմիններն իրար հակասող փաստեր են ներկայացնում։

«Առաջին վերաբերում է բենզինի շուկային։ Վերջերս Փաստերի ստուգման հարթակը ինֆորմացիա էր տեղադրել՝ վերլուծելով կառավարության և ՊԵԿ ներկայացրած զեկույցները, համաձայն որի՝ կառավարության զեկույցում նշված է, որ բենզինի  շուկայում մոնոպոլիստական դիրքը 49 %-ից հասել է 29%-ի, իսկ, ըստ ՊԵԿ-ի զեկույցի, տեղի է ունեցել ճիշտ հակառակը՝ 52.6%-ից դարձել է 58.2%-ի։ Մյուսը վերաբերում է դեմոգրաֆիական իրավիճակին։ Մեզ մոտ մահացությունը քիչ է, քան ծնելիությունը, այսինքն՝ բնակչության թիվը պետք է ավելացած լիներ։ Սակայն Վիճակագրական կոմիտեն պնդում է, որ ՀՀ-ում բնակչության թիվն առաջին եռամյսակում նվազել է 7200-ով։ Հիմա ուզում եմ հասկանալ, թե որ ինֆորմացիան է ավելի վստահելի և ինչու կա նման անհամապատասխանություն»,- ասաց պատգամավորը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել