Մի բան եմ ուզում հասկանալ. Սասնա ծռերը գնացել-հասել են Արցախ ու խոսում են միացումից: Լավ, մենք Արցախում ապրող մարդկանց միացո՞ւմ ենք համոզում... Իրենք ավելի շատ են ուզում, քան Հայաստանում: Իմաստը ո՞րն է արհեստական ցույց տալ, որ Արցախը չի ուզում:
Երկրորդ, եթե ներկայիս իշխանությունների օրակարգում միացման գաղափար կա, ապա ինչո՞ւ այդ գործընթացը չեն սկսում ՀՀ-ում կամ զուգահեռ: Ո՞ւմ է ձեռնտու այս կեղծ տեղեկատվական գրոհը, թե իբր բոլորով համոզում ենք Արցախին, որ ճիշտը միացումն է:
Եվ ինչո՞ւ մինչև հիմա չկա այս հարցով ՀՀ իշխանությունների տեսակետը, որ հասկանանք՝ ուր ենք գնում, ինչու չկա Ծռերի «վճռականությունը»՝ այս հարցի պատասխանը ստանալու ՀՀ իշխանություններից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել