Գերմանացի գիտնականները պարզել են, որ շոգ պայմաններում կանանց մոտ ավելանում է աշխատանքի արդյունավետությունը։ Մասնավորապես, նրանք սկսում են ավելի լավ լուծել թվաբանական և խոսքային առաջադրանքները։ Միևնույն ժամանակ բարձր ջերմաստիճանի օգտակարությունն ավելի մեծ է, քան տղամարդկանց մոտ դրա պայմաններում արդյունավետության անկման քանակը։

Հետազոտությանը մասնակցել են 500 կին և տղամարդ, ովքեր տարբեր ջերմաստիճանային պայմաններում անցել էին կոգնիտիվ, մաթեմատիկական և վերբալ կարողությունների հետ կապված մի շարք թեստեր։ Հետազոտության ընթացքում ջերմաստիճանն անընդհատ փոփոխվել է։ Այդ ընթացքում մասնակիցներն առանց հաշվիչների բազմապատկել են երկնիշ թվեր, տառերի պատահական դասավորվածությունից կազմել են բառեր և լուծել են մի շարք տրամաբանական խնդիրներ։

Արդյունքում պարզվել է, որ կանայք բարձր ջերմաստիճանի պայմաններում ավելի լավ են կատարում իրենց առջև դրված պարտականությունները, քան տղամարդիկ։ Բարձր ջերմաստիճանի դեպքում տղամարդիկ ավելի լավ կատարել են տրամաբանական վարժությունները։ Ըստ գիտնականների՝ արդյունավետությունն ավելի հեշտ կարելի է բարձրացնել աշխատասենյակի բարձր ջերմաստիճանի, քան ներկայիս ստանդարտների շնորհիվ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել