Չինաստանի Ցզյանսու պրովինցիայի մայրաքաղաք Նանկինում յուրահատուկ հյուրանոցային համալիր են կառուցել՝ «բջջային հյուրանոց»: Այս անունը շինությունը ստացել է արտաքին տեսքի պատճառով: Այն բաղկացած է երկու շենքերից, որոնք մեղվահաց են հիշեցնում: Այս անսովոր նախագծի դիզայներները ոգեշնչվել են նահանգի մասնագիտացումից՝ մեղրի արտադրությունից:

Հյուրանոցի փոքր շենքը ներառում է 12, իսկ մյուսը՝ 20 հարկ, դրանք իրար է կապում եռահարկ տանիքածածկ բեմը: Հյուրանոցը ավելի քան 500 համար ունի:

Հյուրանոցային համալիրի զարդը երկու հսկա ավելի քան 30 մ բարձրությամբ առյուծի գլուխներն են, որոնց ստեղծման համար 6 ամիս է պահանջվել և 100 վարպետների փորձ: Դրանք փորագրված են շենքերի երկու կողմերում գտնվող ժայռերի վրա:

«Բջջային հյուրանոցի» բացումը նախատեսվում է 2019 թ.-ին, հաղորդում է votpusk.ru-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել